HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու և պատժաչափը կրճատելու գործընթացը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել և սեպտեմբերի 21-ին ավարտվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես և պատժաչափի կրճատման գործընթացը:

Սեպտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 590 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 424 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ են արձակվել 67-ը, կրճատում՝ 11,
«Էրեբունի» - ազատ են արձակվել 125-ը, կրճատում՝ 86,
«Վարդաշեն» - ազատ են արձակվել 35-ը, կրճատում՝ 26,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ են արձակվել 31-ը, կրճատում՝ 13,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ են արձակվել 49-ը, կրճատում՝ 46,
«Վանաձոր» - ազատ են արձակվել 20-ը, կրճատում՝ 18,
«Սևան» - ազատ են արձակվել 84-ը, կրճատում՝ 82,
«Հրազդան» - ազատ են արձակվել 32-ը, կրճատում՝ 13,
«Աբովյան» - ազատ են արձակվել 8-ը, կրճատում՝ 20,
«Գորիս» -ազատ են արձակվել 19-ը, կրճատում՝ 11,
«Կոշ» - ազատ են արձակվել 120-ը, կրճատում՝ 98:

Սեպտեմբերի 21-ի դրությամբ դատարանները և դատախազությունը պատժի հետագա կրումից ազատել են ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կրման բաժնում հաշվառված այն դատապարտյալներին, որոնց նկատմամբ կիրառելի է Ազգային ժողովի մայիսի 26-ի «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը:

Դատարաններ՝ 799 դատապարտյալ,
Դատախազություն՝ 439 դատապարտյալ,
Ընդամենը՝ 1238 դատապարտյալ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ դատարանները և դատախազությունը կրճատել են ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կրման բաժնում հաշվառված այն դատապարտյալների պատիժը, որոնց դեմ հարուցված գործերին կիրառելի են «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը:

Դատարաններ՝ 93 դատապարտյալ,
Դատախազություն՝ 17 դատապարտյալ,
Ընդամենը՝ 109 դատապարտյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter