HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայագիտության հարցերով խորհրդի առաջին նիստը

Այսօր կառավարությունում կայացել է հայագիտության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդի անդամները քննարկել են «Հայագիտության հայեցակարգը» ու «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025թթ. ռազմավարությունը»` մշակված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններն ու առաջարկություններն են ներկայացրել փաստաթղթերում արծարծված հարցերի և ընդհանրապես հայագիտության ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, կարևորվել են սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների հետ կապերի հաստատումը և զարգացումը` խորհրդի կազմում նրանց ներգրավմամբ, գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցության տրամադրումը, խորհրդի կազմում աշխատանքային խմբի ստեղծումը և մի շարք այլ հարցեր։ Ամփոփելով հնչած կարծիքները և նկատառումները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ներկայացված հայեցակարգի լրամշակմամբ` սահմանելով հայագիտության նպատակները և դրանցից բխող առաջնահերթ խնդիրները։ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` վարչապետը կարևորել է նաև խորհրդի կազմում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավումը` հաշվի առնելով քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter