Գլխապտույտի՞ հետևանքով
Նախօրեին` ժամը 20:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, և մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նա հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետևանքով վայր է ընկել:
Զարուհի Պետրոսյանը հենց երեկ տեղափոխվել է «Էրեբունի» Բ/Կ, որտեղ ժամեր անց մահացել է:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել