HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Հայֆեստ-2010. Փառատոնի առաջին օրը

Այսօր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում իրանական «Ղեսսեհ» թատրոնի «Աննատ» դրամայով մեկնարկեց Հայֆեստ 8-րդ միջազգային թատերական փառատոնը, չնայած որ ծրագրում նշված էր մի այլ ներկայացում: Ըստ հրատակված կատալոգի`«ներկայացումը հիմնված է մինիմումների վրա, մինիմալ դեպքերը, որ կտան մի պարզ, բայց ունիկալ կենսափորձ` ձեռք բերված իրանական կյանքի ավանդույթներից: Սա մի ներկայացում է, որտեղ օգտագործվել են մինիմալ էլեմենտներ և առանց այդ էլեմենտների հնարավոր չէ պատկերացնել ներկայացումը»: Ներկայացումը, որը անհասկանալիորեն ուշ սկսվեց, հայ հանդիսատեսին միանշանակորեն դուր չեկավ, քանի որ մինչեւ ներկայացման ավարտը դահլիճից անընդհատ մարդկանց արտահոսք էր: Ներկայացման վերջնամասում թատրոնի բուֆետի մարդկանց եւ ներկայացման դիտողների թվաքականը հավասարակշռվում էր: Իսկ դահլիճում մնացած հանդիսականը բացահայտ կերպով հայտնում էր իր դժգոհությունը: Ի դեպ, փառատոնի բացումից առաջ, թատրոնի սրահում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի մոտ հայտնվեց կնոջ էլիտար մի կոշիկ: Կոշիկի հայտնվելը հավանաբար տպավորիչ հեռուստատեսային ռեպորտաժի պատրաստմանն ուղղված ժեստ էր, ինչը, սակայն, անհասկանալի մնաց ներկաների համար: Իսկ փառատոնի բացման արարողությունը տեւել է 15-20 րոպե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter