HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոց» օդանավակայանի բաժնի տեսուչը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` ԱԱՎ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի տեսուչի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզակացությունը: Նախաքննությամբ պարզվել է եւ հիմնավորվել է, որ ոստիկանության ԱԱՎ` «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի տեսուչ Ս. Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս.Մելքոնյանի հետ համաձայնության գալով, իրացնելու նպատակով  2006-2009 թթ. ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձևաթղթերով կազմված  փաստաթղթեր և դրանք իրացրել տվյալ փաստաթղթերում նշված անձանց` Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելու եւ մուտքի արտոնագիր ստանալու համար: Կազմվել են մասնավորապես բանկերում դեպոզիտային հաշիվներում գումարի առկայության  վերաբերյալ, ինչպես նաեւ ամուսնության մահվան, ծննդյան, անշարժ գույքի սեփականության  իրավունքի  պետական գրանցման փաստեր հավաստող կեղծ տեղեկանքներ ու  վկայականներ: Պարզվել է, որ համակարգչային ծառայությունների մասնագետ Ս. Մելքոնյանը նմանօրինակ գործունեություն իրականացրել է նաեւ «Վրեդին» ՍՊԸ-ի տնօրեն, նախկինում փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված Կ.Ենգոյանի եւ «Կարտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ս.Սարգսյանի հետ նախնական համաձայնության գալով՝ նրանցից ստացած ելակետային տվյալներով  նրանց կողմից նշված անձանց անուններով կազմելով կեղծ փաստաթղթեր՝ դեսպանատներ ներկայացնելու համար: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ս. Մելքոնյանին, Կ. Ենգոյանին, Ս. Մկրտումյանին եւ Ս. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter