HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամազը մեղմում են խաչի տեղադրմամբ

Թուրքերը վերջապես տեղադրեցին խաչը Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթին: «Երկու շաբաթվա մեջ լավ է, որ թուրքական նորագույն տեխնոլոգիաներին հասու դարձավ, և կարողացան այդ 200 կգ-անոց խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին»,- այս կապակցությամբ հեգնանքով նկատեց Հայկ Դեմոյանը: Ի դեպ, թուրքական մամուլը գրել է, որ իրականում խաչը ընդամենը 70 կգ է կշռում: «Ամբողջ խնդիրն այն է, որ խաչի տեղադրումը արարողությունից առաջ խիստ հուզական և խորհրդանշական իմաստ պետք է ունենար, և սա չէր կարող հաշվի չառնել թուրքական կողմը: Բայց իրենց համար կարևոր էր, որ խաչի տեղադրումը լիներ առանց հայի ներկայության, կրեր զուտ մեխանիկական բնույթ»,- ավելացրեց Դեմոյանը: Նրա գնահատմամբ, թուրքական կառավարության այս քայլը պարզապես խորամանկություն էր. «Անիի մայր տաճարում թուրք Դևլեթ Բահչելիի նախաձեռնած նամազի տեղեկատվական հոսքերը մեղմելու նպատակ ուներ նաև խաչի տեղադրումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter