HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեխնիկան նավի վրա է

ՀՀ բնապահպանության նախարարությանը մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարությունը Ֆինլանդիայից արդեն գնել է այն ջրլող սարքավորումը, որով պետք է մաքրվեն Սևանի ափամերձ տարածքները: Ջրլող այդ սարքավորումը կարողանում է աշխատել մինչև 20 աստիճան ցրտին: Այն մնում է ջրի վրա և իր թևերով բռնում է ծառն ու արմատախիլ անում: Այդ տեխնիկան ձեռք բերելու համար ՀՀ կառավարությունը մոտավորապես 603 հազար եվրոյի հատկացում էր կատարել: Այժմ այդ տեխնիկան նավի վրա է: Ամենայն հավանականությանբ, մոտ մեկ ամսից կլինի Հայաստանում և անմիջապես կսկսի աշխատել: Մասնագետները վստահ են, որ նորմալ աշխատելու դեպքում այն կարող է կարճ ժամանակում մաքրել լճափը ծառերից, որոնք ձեռքով կամ այլ տեխնիկայով անհնար է մաքրել: Հավելենք նաև, որ Սևանի ափի մաքրման չկատարված աշխատանքների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter