
«Որևէ փոթորիկ բարձրացնելու խնդիր չկա: Առաջարկություն է եղել «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունները կատարել «Հանրակրթության մասին» օրենքում: Հիմա այդ փոփոխությունները վերամշակման փուլում են»,- երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Ա.Աշոտյանը երեկ հակադարձել էր Գ.Սահակյանին` ասելով. «Որքանով ես եմ տեղյակ, ոչ ԱԺ նախագահն է վարչապետի հետ այդ խնդիրը քննարկում, ոչ էլ խմբակցության ղեկավարն է ինձ հետ քննարկել այն»: Սակայն Գ.Սահակյանը «168 ժամի» թղթակցի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է, որ բանակցում են կառավարության հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել