HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու հոգով է՞լ չի կարելի օրենք գրել

Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով ստեղծվող աշխատանքային խմբի մասին ասել էր. «Օրենք գրող աշխատանքային խումբը պետք է կազմված լինի 2-3 մարդուց: 20 հոգով օրենք չեն գրում: Եթե 20 հոգով սկսեցին օրենք գրել, ինչպես ասում են` գրեցին սառույցին»: Այդ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Չգիտեմ` որտեղից է վերցրել այդ թիվը: Այդ խմբում 20 հոգի չի լինելու: Ու պետք չէ իրավաբանական տեխնիկայի մասնագետ լինես, որ հասկանաս, որ 2-3 հոգով օրենք գրելն էլ է աբսուրդ: Եվ մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է, որ որոշ օրենքներ 2 հոգով են գրում: Այս մեկը լինելու է 8-9 հոգանոց փորձագիտական խումբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter