HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին: 1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը, ՀՀ զինված ուժերում է 1997 թվականից: Գեներալ-մայորի զինվորական կոչումը նրան շնորհվել է 16.08.2001թ.: ՀՀ իրավապահ մարմիններում ծառայողական ուղին սկսել է 1982 թվականից եւ զբաղեցրել մի շարք պատասխանատու եւ ղեկավար պաշտոններ` ինչպես ՀՀ ՆԳ նախարարությունում, այնպես էլ` դատախազությունում: 1997թ. զբաղեցրել է  ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության, այնուհետեւ  ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնները, 28.06.2010 թվականից մինչ նշանակումը եղել է  ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը: 1989թ. գեներալ-մայոր Վ. Գասպարյանը մասնակցել է ազգային ազատագրական պայքարին, ՀՀ հյուսիսային սահմանների պաշտպանության մարտերում` կոորդինացրել ներքին զորքերի կողմից իրականացվող մի շարք մարտական գործողություններ: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով, «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter