HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին: 1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1997թ.` Մոսկվայի ռազմադիվանագիտական ակադեմիան: 1992-1994թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում,  ՀՀ զինված ուժերում է 1994 թվականից: 2007 թվականից մինչ նշանակումը եղել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետը, ունի ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Անբասիր եւ բարեխիղճ ծառայության համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», « Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի մեդալներով: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter