HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյան. «Ուսյալ և մեթոդապես գրագետ սպան բռնություն չի կիրառում»

ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը և առկա խնդիրները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ ռազմակրթության ոլորտում բարեփոխումները զինված ուժերի առաջնահերթություններից են: Նա մասնավորապես ասել է. «Ամենամեծ փորձանքները ծնվում են անգիտությունից, իսկ ողբերգությունները' տգիտությունից: Ուսյալ և մեթոդապես գրագետ սպան բռնություն չի կիրառում, և նրա ենթակա ստորաբաժանումում միջանձնային փոխհարաբերությունների խախտումների հավանականությունը շատ փոքր է: Հոռի բարքերը, բռնության երևույթը պետք է ընկալենք որպես բանակին ուղղված մարտահրավեր, որը պետք է ընդունել և հաղթահարել: Բանակը պետք է հաղթի ոչ միայն սահմանում. այն իր ներքին առօրյայում նույնպես ձախողումներ չպետք է ունենա: Վերջին արտակարգ դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գրագետ և կիրթ սպաներ ունենալու դեպքում հնարավոր կլիներ խուսափել շատ արատավոր երևույթներից: Ներկայումս ՀՀ ռազմական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումները նպատակաուղղված են ժամանակակից բանակների զինծառայողներին բնորոշ որակական հատկանիշներով օժտված սպայական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը»:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ զեկույցներով հանդես են եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կաշառակերություն: Դոլար: Դու ինձ,ես քեզ - հանուն ինձ ու քեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter