HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կորոշվեն օլիմպիադայի մեդալակիրները

Այսօր Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայի մասնակիցները հանգստանում են: Վաղը կայանալիք վերջին տուրից առաջ տղամարդկանց մրցաշարային աղյուսակը 18 միավորով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի ընտրանին, որն անչափ մոտ է չեմպիոնի տիտղոսին: 17 միավորով երկրորդը Ռուսաստան-1-ն է: 16 միավոր ունի Իսրայելը: 5 թիմեր` Լեհաստանը, Հունգարիան, Հայաստանը, Իսպանիան եւ Ֆրանսիան, ձեռք են բերել 15-ական միավոր: Մասնակիցների մեջ 6-րդ վարկանիշն ունեցող մեր թիմն այս պահին հենց 6-րդ տեղում է (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն): Վաղը տեղի կունենան Իսրայել-Ուկրաինա, Ռուսաստան-Իսպանիա, Լեհաստան-Հունգարիա, Ֆրանսիա-Հայաստան հանդիպումները: Այս մրցավեճերում էլ կորոշվեն մեդալակիրները: Հայ-ֆրանսիական դիմակայությունը բաղկացած է հետեւյալ պարտիաներից` Վաշիե-Լագրավ-Արոնյան, Հակոբյան-Ֆրեսինե, Տկաչեւ-Սարգսյան, Փաշիկյան-Էդուարդ: Ֆրանսիացիներն իրենց վարկանիշով մրցաշարում 10-րդն են: Աղջիկների մեջ 20 միավորով չեմպիոնի կոչումն արդեն իսկ նվաճել է Ռուսաստան-1-ը, որը միավոր չի կորցրել ոչ մի խաղում: Երկրորդ տեղում 16 միավորով Չինաստանն է, 15-ական միավոր ունեն Ուկրաինան, Վրաստանը, Ռուսաստան-2-ը, Լեհաստանը: Մեր աղջիկները, որոնք իրենց վարկանիշով 7-րդն են մրցաշարում, այս պահին ընդամենը 15-րդն են: Անցկացրած 10 խաղում մերոնք տարել են 6 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղացել, 3 պարտություն կրել ու վաստակել 13 միավոր: Նրանց վերջին մրցակիցը կլինի Սլովենիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter