Էրիկին փրկելու համար ակցիաները շարունակվում են
Թատերական ներկայացում, հաջորդը` գրքավաճառություն
Հոկտեմբերի 2-ին և 3-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կայացավ «Թանկագին Ելենա Սերգեևնա» ներկայացումը, որի ողջ հասույթը` մոտ 300 հազար դրամը, վաղը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ 5-ամյա Էրիկին: Ներկայացումը կազմակերպել էին «Փրկենք» երիտասարդ նախաձեռնողները և Հայ միասնության խաչի «Անուրջներ» թատրոնը: Ներկայացման առաջին օրը դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ երկրորդ օրը 160-ից միայն 120 տեղն էր զբաղված:
Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով և այժմ բուժվում է Ռուսաստանում: Բժիշկները հավաստում են, որ քիմիաթերապիայի մի քանի կուրսից և այլ բուժումներից հետո փոքրիկը կապաքինվի: Սակայն այս բուժումները թանկ արժեն:
«Փրկենք» նախաձեռնությունը շուրջ 6 ամիս է, ինչ դրամահավաք է իրականացնում 5-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար: Երիտասարդ նախաձեռնողներն արդեն կարողացել են Էրիկի հաշվեհամարին փոխանցել մոտ 4 մլն դրամ (մոտ 11 հազար ԱՄՆ դոլար)` սոցիալական ցանցերում, սրճարաններում դրամահավաքներ, տարբեր համերգներ կազմակերպելով:
Ինչպես «Հետքին» տեղեկացրին երիտասարդ նախաձեռնողները, Էրիկը քիմիոթերապիայի արդեն 3-րդ կուրսն է անցել, վիճակը լավ է: Երեխայի բուժման համար անհրաժեշտ է քիմիաթերապիայի ևս 3 կուրս, որի վճարումներն իրականացնելու համար երիտասարդ նախաձեռնողները մտադիր են կազմակերպել գրքավաճառության Գրքի փառատոնի շրջանակներում:
Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Արցախբանկի հետևյալ հաշվեհամարներին.
ՀՀ դրամ փոխանցելու դեպում` 22 300 40 39 994
ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 12-90-04 հեռախոսահամարով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել