HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Circle.am կայքի տվյալները սխալ են վերլուծում

Հայկական վեբ-ռեսուրսների այցելությունները չափող Circle.am կայքի տվյալները պարբերաբար վերլուծվում եւ ներկայացվում են հանրությանը: Մենք չէինք անդրադառնում այդ արդյունքներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինտերնետից օգտվողները գիտեն զանազան կայքեր, որտեղից ավելի հավաստի տվյալներ կարող են ձեռք բերել: Սակայն արդյունքները գնալով ավելի են աղավաղվում,

եւ շաբաթ օրը տարածած վերլուծության աղյուսակում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ Հայաստանից այդ կայքերի  ընթերցողների իրական պատկերը չի  ներկայացնում: Գրեթե բոլոր կայքերի հայաստանյան այցելությունների թիվը գերազանցում է իրական պատկերը: Ցուցակում կայքերից մեկի մշտական այցելողների 70 %-ը Ադրբեջանից է, իսկ Circle.am-ի ներկայացրած աղյուսակում այլ տոկոս է գրած, եւ այդ կայքը, բնականաբար, չէր կարող հայտնվել այդ ցուցակում: Սա ընդամենը մի օրինակ է, այլ մանրամասներ չենք ներկայացնում՝ թողնելով դա կայքերի այցելուններին: Որեւէ կայքի մասին ճշգրիտ տեղեկություններ իմանալու համար, օրինակ, կարելի է այցելել աշխարհում կայքերի վերլուծությամբ զբաղվող առավել հայտնի www.alexa.com կայքը: Այնտեղ, նշելով կայքի անվանումը, կարող եք ստանալ բազմաթիվ օգտակար տեղեկություններ:  Իմանալու համար, թե որ երկրից քանի տոկոս են կազմում կայքի այցելությունները, սեղմեք Audience հղումը եւ ամեն ինչ պարզ կդառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter