HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորներին հատ-հատ հաշվեցին

Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Գրանցման համար պատգամավորները հրավիրվեցին նիստերի դահլիճ, սակայն պարզվեց, որ գրանցման համակարգը չի աշխատում, և ԱԺ աշխատանքն ամբողջությամբ խափանվեց: Երբ պատգամավորները ջանքեր էին գործադրում համակարգը աշխատեցնելու համար, ուշացած ներս մտավ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Ստեղծված իրավիճակը հարթելու համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Վարդան Այվազյանը եկավ, կարող ենք արդեն գրանցվել»: Բայց նույնիսկ Վ. Այվազյանի ներկայությունը չօգնեց, որ համակարգն աշխատի: Հովիկ Աբրահամյանն այս անգամ հանձնարարեց պատգամավորներից մեկին, որ հատ-հատ հաշվի, թե քանի պատգամավոր կա դահլիճում: Ստացվեց 93 թիվը, ու հենց այդ պահին համակարգն աշխատեց, սակայն քվեարկության արդյունքում պարզվեց, որ ներկա է 101 պատգամավոր` ներկայացված 93-ի փոխարեն: Փաստորեն, պատգամավորն այնքան էլ լավ չէր հաշվել գործընկերներին, կամ հակառակը` ներկայացրել էր դահլիճում ներկա պատգամավորների իրական թիվը, իսկ այդ պատգամավորները սովորության համաձայն ուրիշի փոխարեն «կոճակները» սեղմելով էին 101 թիվն ապահովել: Դրանից հետո համակարգը նորից խափանվեց, ու պատգամավորները հայտնվեցին անհարմար դրության մեջ: «Ոչինչ, մի կերպ կհարմարվենք, Կառավարության նիստերի դահլիճում ԱԺ վերջին նիստն է, հաջորդը կանցկացնենք ԱԺ մեր գեղեցիկ դահլիճում»,- հուսադրեց Հովիկ Աբրահամյանը: Քանի որ քվեարկության համակարգն այդպես էլ չաշխատեց, հայտարարվեց 20 րոպեանոց ընդմիջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter