HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լրագրողներ առանց սահմանների». «Թուրքիան խոսքի ազատությունը հարգող երկիր չէ»

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 13-ից 19-ը եղել է Ստամբուլում` հետաքննելու լրագրողների վերջին ձերբակալություններն ու բանտարկությունները և ուսումնասիրելու Թուրքիայում մամուլի ազատության վիճակը: Կազմակերպությունը հանդիպել է տարբեր լրագրողների, այդ թվում` անկախ լրագրողների, ինչպես նաև դատական գործընթացների մեջ գտնվող լրագրողների փաստաբանների, մասնագիտական կառույցների անդամների, քաղաքացիական հասարակության հայտնի անդամների, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն մամուլի ազատության:

Կազմակերպության ներկայացուցիչները նաև հանդիպել են 2011 թ. մարտի 3-ից բանտարկված Ահմետ Սիկի և 2007 թ. հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի ընտանիքներին և օրինական ներկայացուցիչներին:

«Լրագրողներ առանց սահմաններին» իր մտահոգությունն է հայտնում Թուրքիայում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ: Ըստ կազմակերպության` թեև առաջընթաց կա 1990-ականներից հետո, երբ լրագրողները բանտարկվում էին հարյուրներով, սակայն դեռևս անելու շատ բան է մնացել: Թուրքիան խոսքի ազատությունը հարգող երկիր չէ: Լրագրողներին շատ մեծ քաջություն է պետք` իրենց աշխատանքն անելու համար: Սա վտանգավոր մասնագիտություն է, որը նրանց ենթարկում է բանտարկվելու ռիսկի, սպառնալիքների և ֆիզիկական բռնության:

«Մտահոգիչ է նշել, որ սպառնալիքի տակ են բոլոր լրագրողները, մինչդեռ 15 տարի առաջ սպառնալիքի տակ էին միայն նրանք, ովքեր լուսաբանում են բանակի կամ քրդական հիմնախնդիրը: Թուրքական իշխանություններին կոչ ենք անում մամուլի ազատության պաշտպանությունը դարձնել երկրի առաջնահերթ խնդիր: Վարչապետը պետք է ցույց տա, որ ուզում է պաշտպանել լրագրողների իրավունքը` ազատորեն արտահայտելու իրենց մտքերը: Մինչ այժմ նա այդ բանը չի արել»,- նշում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 6-օրյա հետաքննական այցի վերջում իր արած եզրակացության մեջ:

Կազմակերպությունը Թուրքիայի իրավապաշտպան համակարգին կոչ է անում խիստ կրճատել այն բացառիկ հակաահաբեկչական միջոցառումները, որոնք ձեռնարկվում են պարզապես իրենց աշխատանքն անող լրագրողների դեմ, մասնավորապես հակաահաբեկչական օրենքի այն հոդվածները, որոնք հնարավորություն են տալիս ազատազարկման դատավճիռներ կայացնել «ահաբեկչական կազմակերպության համար քարոզչություն» տարածելու համար:

Սա հաճախ հագեցնում է նրան, որ լրագրողները կանգնում են դատարանի առաջ կազմակերպված հանցավորության մեղադրանքով: Ըստ կազմակերպության` այս հոդվածները անհապաղ պետք է փոխվեն, իսկ այն լրագրողները, որոնք բանտարկվել են միմիայն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար` անհապաղ ազատ արձակվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter