HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջին անգամ համալիր մոտեցում է ցուցաբերվում գյուղի մարդկանց կենսապայմաններին»

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հաստատվել է ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։ Կառավարությունը նաև հավանություն է տվել «Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման» հայեցակարգին։ Անդրադառնալով վերջին երկու որոշումներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին և կոոպերատիվների միությանը, որոնք ակտիվորեն մասնակցել են այս փաստաթղթերի ստեղծմանը։ Առաջին անգամ համալիր մոտեցում է ցուցաբերվում գյուղի մարդկանց կենսապայմաններին, այլ ոչ թե միայն գյուղատնտեսությանը` իբրև տնտեսության ճյուղի, առաջին անգամ որդեգրվում է նոր մոտեցում` խթանել կոոպերացման շարժումը, տնտեսությունների խոշորացումը։ Տեխնիկա մատակարարելիս նախապատվությունը կտրվի այն տնտեսություններին, որոնք համատեղ կշահագործեն տեխնիկան։ Ջանք կգործադրվի, որ Հայաստան բերվեն գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համաշխարհային անուն ունեցող ընկերություններ, որոնք նաև կսպասարկեն այդ տեխնիկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter