HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերին Լարսի անցակետը փակվել է տեխնիկական պատճառներով

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանները լրագրողների հարցերին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում. «Ես ուրախ եմ ողջունել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Մի քանի օր առաջ Նյու Յորքում էինք հանդիպել, հուլիս ամսին` Ալմաթիում, հունիսին ես գտնվում էի Թբիլիսիում, այսինքն` ինչպես որ պայմանավորվել էինք, գոնե երկու ամիսը մեկ անգամ հանդիպումներ են կայանում Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ: Եւ դա բնական է, որովհետեւ հարեւան երկրներ ենք. հարեւան երկրների միջեւ բազմաթիվ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք, եւ ինչպես որ ես արդեն հայտարարել էի բազմիցս, չկան հարցեր Վրաստանի հետ, որ մենք չկարողանանք լուծել բանակցությունների միջոցով, հանդիպումների ընթացքում, եւ այդպես էլ ստացվում է: Այսօր եւ երեկ, պարոն Վաշաձեն երեկ է ժամանել Հայաստան, մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք` նախեւառաջ երկկողմ հարաբերություններին վերաբերող: Գոհունակությամբ նշեցինք, որ առեւտրական շրջանառությունը վերջին ինը ամիսների ընթացքում մոտ հիսուն տոկոսով ավելացել է, չնայած թվերը այդքան մեծ չեն. տարվա կտրվածքով միգուցե կհասնի երկու հարյուր միլիոնի, բայց այդ դրական դինամիկան, նկատելի  դրական միտումը բավական կարեւոր է: Մոտ երեք հարյուր հազարից ավելի զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան: Մենք պարոն Վաշաձեի հետ քննարկեցինք տարբեր ոլորտներին` հատկապես տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում մեր համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, քննարկեցինք, բնականաբար, ինչպես միշտ, նաեւ վիրահայությանը հուզող հարցեր, մեր տարածաշրջանին, միջազգային հարցեր: Եւս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել պարոն Վաշաձեին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանում եւ խոսքը փոխանցել իրեն»: Հարց. Այսօրվանից սկսվում է ԵԱՀԿ  դաշտային գնահատման առաքելությունը: Կուզենայի մանրամասնեիք, այս առաքելության մասին որոշ մանրամասներ տայիք, քանի որ օրերս Ղարաբաղի նախագահի խոսնակը հայտարարեց,  որ հայկական կողմը  կհամաձայնի այդ առաքելությանը, եթե Ադրբեջանի կողմից էլ առաքելություն իրականացվի Գետաշեն, Մարտունի եւ այլ շրջաններում: Խնդրում եմ մանրամասնեք` ինչ ծրագրով է լինելու այս առաքելությունը: Պատասխան. Ինչ վերաբերում է դաշտային առաքելությանը, ապա նշեմ, որ առաջինը` այս առաքելությունը որեւէ առնչություն չունի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի հետ` չնայած դրա մասին ադրբեջանական կողմի որոշ պնդումներին: Գիտեք, որ սեպտեմբերի 6-ին եռանախագահները հայտարարություն արեցին եւ ասեցին, որ այդ պայմանավորվածությունը կողմերի միջեւ ձեռք էր բերվել դեռ գարնանը, իսկ ադրբեջանցիներն իրենց բանաձեւի նախագիծը ներկայացրել էին հունիսի վերջին: Երկրորդը` սա եռանախագահների առաքելություն է, ՄԱԿ-ի միայն մեկ կառույցից` Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից մեկ-երկու հոգի` որպես փորձագետներ, տեխնիկական փորձագետներ, ուղեկցելու են եռանախագահներին: ՄԱԿ-ի որեւէ այլ կառույց որեւէ առնչություն չունի այս առաքելության հետ: Եւ երրորդը` այս առաքելությունը ուսումնասիրելու է ընդհանուր կացությունը այդ տարածաշրջանում: Դուք գիտեք, որ եռանախագահներից երկուսը նոր են նշանակված եւ չեն եղել այդ տարածքներում, մանրամասն տեղյակ չեն իրավիճակին այնտեղ, եւ օգտագործելու են այս առիթը, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին: Եռանախագահները կլինեն այստեղ ամսի 6-ի երեկոյան, եւ միգուցե իրենց կողմից լրացուցիչ ինչ-որ մանրամասներ կհայտնեն: Հարց. Որքան գիտենք, վերջին 10 օրվա ընթացքում մի քանի անգամ փակվել եւ բացվել է Վերին Լարսի անցակետը: Ներկայիս դրությամբ էլ 40-ից ավելի մեքենաներ, եթե ոչ ավելի, կուտակվել են անցակետում, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, քանի որ Դուք ակտիվացրել եք Ձեր հանդիպումները եւ շփումները: Պատասխան. Այդ հարցը մենք այսօր քննարկել ենք: Վրացական կողմը բացատրություն է տրվել, որ դա տեխնիկական պատճառներով է պատահել, եւ ինչպես հայտարարվել է, անցակետը բաց է կամ կբացվի մոտակա ժամերի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter