Զարուհի Պետրոսյանին ծեծի է ենթարկել ամուսինը
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 30-ին Զարուհի Պետրոսյանին իր բնակարանում ծեծի է ենթարկել ամուսինը` 1980 թ. ծ. Յանիս Սարկիսովը: Նա ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին` ժամը 20:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, և մարմնի տարբեր շրջանների արնազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ էր ընդունվել 1990 թ. ծնված Զարուհի Պետրոսյանը: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ գլխապտույտի հետևանքով վայր է ընկել:
Նույն օրը Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» Բ/Կ, որտեղ հոկտեմբերի 1-ին` ժամը 03:00-ին, մահացել էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել