Նիկոյանը լրագրողին առաջարկել է զուգարանում խոսել
Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարած ու խայտառակ զեկույց պատրաստած ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, որ դրանից հետո դարձավ ԱԺ փոխխոսնակ, երեկ, երբ մեր թղթակիցը մոտեցել է եւ խնդրել, որ իր հարցերին պատասխանի, մի քանի պատգամավորների ներկայությամբ փորձել է «կռուտոյ» երեւալ ու երիտասարդ աղջկան առաջարկել է` «գնամ զուգարան, արի էնտեղ հարցերդ տուր»: Այս «զուգարանային խոսնակի» մոտ թերեւս ուղեղի փոխարեն ստամոքսն է աշխատում: Լափելու եւ մարսելու պրոցեսը ընդհանրապես ՀՀԿ-ականների կյանքում ամենակարեւոր պրոցեսն է, եւ ԱԺ-ում նրանց գործունեությունը սահմանափակվում է բուֆետից զուգարան գնալով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել