
Բանից պարզվում է` վերջերս Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել արտասահմանյան ինչ-որ պատվիրակության հետ, եւ անդրադառնալով շրջափակման թեմային` կատակել է, թե «մենք ունենք կոնյակ, եթե կարող եք` ինտերնետով արտահանեք Կանադա»:
«ՉԻ»- Փաստորեն, Սերժ Սարգսյանը կանադացիների վրա «մուննաթ է եկել», որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, բայց խնդիրը դա չէ: Սերժ Սարգսյանին երեւի թվում է, թե Սամվել Ալեքսանյանը, Բաղդասարով Միշան կամ մյուսներն իրենց ապրանքները ինտերնետով են ներկրում Հայաստան: Ի վերջո, եթե Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, ապրանքները ներկրելը նույնքան դժվար պիտի լիներ, որքան արտահանելը, բայց ներկրման ծավալները, չգիտես ինչու, անընդհատ աճում են, իսկ արտահանման ծավալները` նվազում: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանում իրականացվող ապաշնորհ քաղաքականության արդյունքում մեր տնտեսությունը պարզապես մրցունակ չէ: Ավելին` հայկական ապրանքները մրցունակ չեն նույնիսկ Հայաստանում: Եվ շրջափակումն այստեղ որեւէ կպ չունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել