Դիակ` ճանապարհին. զոհվածը ոստիկա՞ն է
Երեկ ուշ գիշերին Նոր Նորքի ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Բագրեւանդ թաղամասում (ՊՆ շենքի մոտ) հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դեպքի վայր են ժամանել Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Նոր Նորքի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը:
Դեպքի վայրում` դիակի հարեւանությամբ, հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական վկայական, որի մեջ գրված է` «ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Ռոբերտի Սահակյան»: Հայտնաբերվել է նաեւ բջջային հեռախոս, հիշողության կրիչ, բանալիներ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում այս կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել