HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրանք չեն եկել

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է սկսեին ԼՂ հարակից տարածքներում փաստահավաք դաշտային առաքելությունը: Բայց փաստահավաք խմբի անդամները, որոնց անունները թաքցվում են, տարածաշրջան չժամանեցին: «ՀԺ»-ի հարցին` որն է պատճառը, որ համանախագահները չեն եկել, ԼՂ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը երեկ պատասխանեց. «Ուշ են գալու մի քիչ»: Նախարարը նշեց նաեւ, որ թեեւ հայտնի է` ովքեր են լինելու փաստահավաք առաքելության կազմում, բայց անուններ չնշեց: «Այն, ինչ կատարվում է, դեռ մինչեւ վերջ հստակ չէ»,- ասաց: իսկ երբ խնդրեցինք կոնկրետացնել, թե ինչը հստակ չէ, պատասխանեց. «Ես պարտավոր եմ ձեր հարցերին պատասխան տալ, դուք էլ հարցնու՞մ եք», եւ անջատեց հեռախոսը: ԼՂՀ ԱԳՆ խոսնակ Մարսել Պետրոսյանը խնդրեց համանախագահներին հարցնել, թե որն է ուշացման պատճառը, եւ ասաց, թե իրենց դեռ ցուցակ, եւ ինքը չգիտի, թե ով է գալու ԼՂ: Հարցին` իսկ երբ են գալու, Մ. Պետրոսյանը պատասխանեց. «Չգիտեմ, վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, քեֆը իրենցը չի՞, երբ ուզեն»: Էստի համեցեք Մեր տեղեկություններով` Երեւանում գտնվող ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ՀՀ իշխանությունները ցուցադրել են ՀՀ ԶՈՒ հրթիռային կայանները: Նշված խումբը արդեն մի քանի օր է Հայաստանում է, իսկ հոկտեմբերի 2-ին խմբի անդամները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ըստ իրազեկ աղբյուրների` ամերիկացի եւ բրիտանացի փորձագետները հենց տեղակայման վայրերում ուսումնասիրել են ՀՀ ԶՈՒ «C-300» եւ «Երկիր-երկիր» հրթիռային կայանները: Տեղի ունեցածը առաջացրել է պաշտոնական Մոսկվայի զայրությը: Ռուսական կողմը դիվանագիտական խողովակներով ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել: Ըստ դիվանագիտական աղբյուրների` ռուսները ՀՀ իշխանություններին հասկացրել են, որ եթե նրանք հիմնավոր պարզաբանում չներկայացնեն, ապա կատարվածն իրենք կգնահատեն որպես մարտահրավեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter