HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Երեք հարց նախագահին, վարչապետին, կրթության նախարարին

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանն հստակ հասցեատերերի ուղղված երեք հարց ունի եւ ակնկալում է պատասխաններ: Առաջին հարցը ուղղված է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով 2008 թ. դեկտեմբերին Վրաստան այցելության ժամանակ` Նորաշեն եկեղեցու բացումից հետո, հայտարարեց, թե անհրաժեշտ է, որ Հայաստանում ստեղծվի աշխատանքային խումբ, որը հաջորդ տարվա փետրվարի առաջին տասնօրյակում կներկայացնի հայեցակարգ հայ համայնքի հարցով. «Ինչպիսի՞ ընթացք ունեցավ խոստումը: Լավ կլիներ`վարչապետը ներկայացներ այդ հայեցակարգի ներկայացման հետագա ճակատագիրը»: Երկրորդ հարցն ուղղված է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին. «Ինչպե՞ս է նա հիմնավորում է իր այն հայտարարությունը, թե Ջավախքում հայ-վրացական համալսարան բացելու կարիք չկա: Ի՞նչ նկատի ուներ նախարարը, երբ հայտարարեց, որ Ջավախքի պահպանման գրավականը վրացերենի իմացությունն է»: Թամարա Վարդանյանի համար անհասկանալի է, թե ինչպես է իրականցվում հայապահպանությունը վրացերենով: Երրորդ հարցը ուղղված է նախագահ Սերժ Սարգսյանին. «Ի՞նչ նկատի ուներ նախագահը, երբ այս տարվա սկզբին մարտի մեկին Սահակաշվիլու հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս տարին բեկումնային է լինելու հայ-վրացական հարաբերությունների համար: Դա նշանակում է կարեւոր հարցերում առաջընթացի արձանագրու՞մ: Բայց մենք առայժմ դա չենք տեսնում, մինչեւ տարվա վերջ երեք ամիս կա, գուցե բեկումը տեսնենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter