HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում քննարկվում է ԼՂ ճանաչման հարցը

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը ԼՂ ճանաչման վերաբերյալ: Նախագիծը հավանության չի արժանացել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ Կառավարության կողմից: Հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը դե-ֆակտո ճանաչել է ԼՂ անկախությունը, սակայն Մինսկի խմբում շարունակվում են բանակցությունները, եւ երբ կտեսնենք, որ դրանք անարդյունավետ են, այդ պահին էլ կճանաչենք ԼՂ անկախությունը: Ըստ նրա` այս պահին ճանաչելու դեպքում բանակցությունները կմտնեն փակուղի: «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը, հարց ուղղելով Շիրակ Թորոսյանին, հետաքրքրվեց, թե երբ է գալու ԼՂ անկախության ճանաչման պահը: Թորոսյանն էլ ասաց, թե երբ գա ժամանակը իրենք կտեղեկացնեն: Կառավարության կարծիքը փոխանցեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա` ԼՂ ճանաչման հարցը միշտ էլ օրակարգում է, սակայն այս պահին ճանաչումը նպատակահարմար չէ: ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանն էլ առաջարկեց, թե եթե չենք ճանաչում ԼՂՀ-ն, ապա միակողմանի ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն չափով, ինչպես որ մեզ է նպատակահարմար: Ելույթներից հետո մտքերի փոխանակման համար հայտարարվեց գրանցում: Հենց այդ պահին էլ խափանվեց քվեարկության համակարգը: ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանն առաջարկեց քվեարկել դասական ձեւով` ձեռք բարձրացնելով, սակայն Վ. Հովհաննիսյանը առաջարկեց  հնարավորություն տալ «Ժառանգության» ներկայացուցիչներին, որպեսզի նախ նրանք արտահայտվեն, հետո նոր միայն մյուս խմբակցությունները: Այդ պահին էլ միացավ համակարգը, եւ մտքերի փոխանակման համար գրանցվեց 16 պատգամավոր: Ի դեպ, քննարկումների ժամանակ ՀՀԿ-ի անդամները հերթով դուրս էին գալիս, եւ հիմնական բանավեճն ընթանում էր ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter