HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի նոր դեսպանը` նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն անկեղծորեն հետաքրքրված է Ուկրաինայի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ եւ համագործակցության զարգացմամբ: Նախագահի հավաստմամբ, այդ հարաբերությունների սերտացման համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտն արդեն ձեւավորված է, եւ նպաստավոր պայմաններ են ստեղծված երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնման համար: Երկրի ղեկավարը նաեւ կարեւորել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցությունը: «Ուկրաինայում այժմ տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ են ընթանում: Նախագահ Յանուկովիչը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ Ուկրաինայի համագործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը»,- Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է դեսպան Իվան Կուխտան: Երկուստեք կարեւորվել է տնտեսական, մշակութային, հումանիտար, միջտարածաշրջանային եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիվացումն ու այդ նպատակով գործարար համաժողովների անցկացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter