Ոստիկանության քննիչին վրաերթին են ենթարկել
Այսօր լույս գիշերը` ժամը 00.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրևանդի փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 1979 թ. ծնված Տիգրան Սահակյանին: Նա տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել