«Հրապարակ». նախկին թաղապետ. «Եթե ոստիկանները թողնեին, գիտե՞ս ինչ կանեի դրան»
Նախկին և ներկա պաշտոնյաների բնակարանների վրա ավազակային հարձակումներ գործած և օրերս ոստիկանների կողմից բերման ենթարկված հանցախմբի անդամներն արդեն մանրամասներով նկարագրել են, թե ում տուն ինչպես են մուտք գործել և ինչ արել:
Նախօրեին էլ ոստիկանության աշխատակիցներն այդ հանցակազմից մեկին են տարել Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տուն և տեղում վերականգնել դեպքերի ընթացքը:
«Բերեցին իմ հետ առերեսման: Ճիշտ է՝ ես դրան դեմքով չճանաչեցի. մասկաներով էին իմ տուն մտել: Ձայնից էլ չճանաչեցի. դե, էն ժամանակ էնքան խառնված էի, որ... Բայց իրենք խոստովանել են, որ իմ տան վրա հարձակվողներն են: ...Եթե ոստիկանները թողնեին, գիտե՞ս ինչ կանեի դրան: Բա որ պարզվի «շիշկայի » տղա կա, էդ ժամանակ ուրիշ կերպ կվարվեմ»,- երեկ «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց նախկին թաղապետը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել