Միջազգային գիտաժողով` գենետիկայի խնդիրների շուրջ
Երևանում մեկնարկել է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից կազմակերպված «Ժամանակակից գենետիկայի դերը առողջապահության ոլորտում» միջազգային գիտաժողովը:
Այս օրերի ընթացքում, գիտաժողովի շրջանակներում քննարկվում են բժշկական գենետիկայի և հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման արդի խնդիրները: Ֆրանսիայից ու Ռուսաստանից ժամանած առաջատար պրոֆեսորները հայաստանցի մասնագետների հետ անվճար խորհրդատվություն են իրականացնում:
Բժշկական գենետիկայի դերակատարումը բժշկագիտության զարգացման մեջ ահռելի է և առողջապահության համակարգի խնդրահարույց հարցերի լուծման առումով ունի մեծ նշանակություն, մասնավորապես` մայրության և մանկության ոլորտում: Պտղի անտենատալ ախտորոշումը, բնածին զարգացման շեղումները, ժառանգական հիվանդությունների ներարգանդային ախտորոշումը, ինչպես նաև հետծննդյան շրջանում ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշումը և վաղ միջամտությունը հնարավորություն է ընձեռում առավել արդյունավետ կազմակերպել առանձին հիվանդություննների վաղ հայտնաբերումը և հետագա բուժումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել