HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն` Սեւանի հիմնահարցերի վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այսօր նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված` Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: Քննարկվել է 2010 թ. անցած ինն ամսվա ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը, նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, որը հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն` այնուհետ հաշվետվության տեսքով կներկայացվի հանրապետության ղեկավարին: Հանձնաժողովի անդամները հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Խորհրդակցության ավարտին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2010 թ. աշխատանքային գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ, որակով ու ժամանակին կատարելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter