HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԼՂ անկախության ճանաչմանը

Քվեարկությունը հետաձգվեց մինչեւ հաջորդ քառօրյա Ինչպես տեղեկացրել էինք, այսօր հատուկ ընթացակարգով քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագիծը` Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ: Նիստերի դահլիճը  կիսադատարկ էր: Իրար հետեւից հերթով դուրս էին գալիս ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները: Պատգամավորները հայտնեցին իրենց կարծիքներ եւ ներկայացրին իրենց կուսակցությունների դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ: ՀՅԴ խմբակցությունից Վահան Հովհաննիսյանն ասաց, որ «Ժառանգություն» խմբակցությունը լավ գիտեր, որ իրենք դեմ են այս պահին հարցի քննարկմանը: Պատգամավորի կարծիքով դեռ ժամանակը չէ, իսկ երբ կհասունանա այդ պահը  «պետք է քվեարկության գան բոլոր 131 պատգամավորները, այդ թվում հիվանդներն ու մահացածները»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը: Ըստ նրա` իշխանության եւ ընդդիմադիր պատգամավորների համառության արդյունքում, այն է` «Ժառանգությունը» չհրաժարվեց օրինագծի ներկայացումից, իսկ իշխանությունն էլ հարցը մեծ օրակարգ չընդգրկեց, այդ դեպքում ՀՅԴ ամբողջ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ղարաբաղի անկախության ճանչմանը: «Սա լավ դաս է ընդդիմության համար, որ չի կարող բացարձակ հաշվի չնստել իշխանության վարած քաղաքականության հետ, իսկ իշխանության համար էլ լավ դաս էր, որ չեն կարող ամբողջությամբ հաշվի չառնեն ընդդիմությանը»,- ավելացրեց Վ. Հովհաննիսյանը: Պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ այստեղ հարցն այն է, որ դեմ լինելով կառավարության դիրքորոշմանը` օրինագիծն արդեն բերվել է ԱԺ եւ պատգամավորները պետք է արձագանքեն դրան: «Հարցն այն է, թե Ազգային ժողովը իր վրա կվերցնի՞ պատասխանատվությունը, թե՞ ոչ»,- ավելացրեց պատգամավորը: Հանդես գալով «Օրինաց երկիր» խմբակցության անունից` Հավհաննես Մարգարյանը նշեց, որ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները շարունակվում են եւ իրենք, աջակցելով այդ բանակցություններին, հույս են հայտնում, որ խնդիրը խաղաղ եւ արդարացի լուծում կստանա: «Անկախության ճանաչման հարցը դիտում ենք ժամանակավրեպ: Սրանով մենք կխոչընդոտենք բանակցություններին, այն բանակցություններին, որին կառուցողական մոտեցում են ցուցաբերում երկրի իշխանություններն ու նախագահը: Մենք պետք է այնպես անենք, որ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվի»,- նշեց Հ. Մարգարյանը: Գալուստ Սահակյանն էլ նրկայացրեց ՀՀԿ-ի դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ: Պատգամավորը հույս ունի, որ այս պահին չի ստեղծվի մի իրավիճակ, երբ Ղարաբաղը Հայաստանին միանալու կամ անկախության ճանաչման իրավիճակում հայտնվի, քանի որ այդ դեպքում «պատերազմ կսկսվի»: Ըստ նրա` Հանրապետականը դեմ է քվեարկելու ոչ թե նախագծին, այլ նախաձեռնությանը. «Խնդրում եմ «Ժառանգություն» խմբակցությանը բավարարվել միայն քննարկումներով եւ քվեարկություն չանել: Դա կվնասի բոլորիս, այդ թվում` պետությանը»: Վերջում պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայցեց պատգամավորների աջակցությունը օրինագծի ճանաչման հարցում: Նա խնդրեց օրինագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ հաջորդ քառօրյա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter