HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի հոկտեմբերի 7-ին

Հոկտեմբերի 7-ին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի վերջին օրը, քննարկվելու է Հայաստանի մասով աղմկահարույց զեկույցը, որը վերնագրված է «Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»:

Զեկույցի հեղինակներն են Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը, որոնք նախագծում ամրագրել են, թե իբր մարտի 1-ի էջը Հայաստանում արդեն կարելի է փակված համարել:

«ՉԻ» տեղեկություններով՝ հայկական պատվիրակության բոլոր անդամները հերթագրվել են ելույթ ունենալու համար: 8 հոգանոց պատվիրակության անդամներից միայն չորսը կարող է մասնակցել քվեարկությանը՝ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը և Գագիկ Բաղդասարյանը: Մնացած 4-ը՝ Հերմինե Նաղդալյանը, Զարուհի Փոստանջյանը, Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) և Արմեն Մելիքյանը, ըստ էության, փոխարինողներ են. նրանք կարող են ելույթ ունենալ, բայց չեն կարող քվեարկել:

Առաջին անգամ պատվիրակության ամբողջ կազմին առաջարկվել է մեկնել Ստրասբուրգ, քանի որ, ինչպես հայտնի է, Հայաստանի համար կարևորագույն զեկույցներից մեկն է քննարկվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter