
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե այս անգամ իրենք Լեռնային Ղարաբաղ են մտնելու Հայաստանի տարածքից:
«ՉԻ» - Պետք չէ շտապել եւ դա գնահատել որպես հայկական կողմին ուղղված բարյացկամության ժեստ: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է:
Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները գնում են Ղարաբաղ, որպեսզի այնտեղից մեկնեն ազատագրված տարածքներ: Իսկ եթե Ղարաբաղ մտնեին Ադրբեջանի կողմից (ասենք` Մարտակերտով), ստիպված պիտի լինեին անցնել նաեւ ադրբեջանցիների կողմից օկուպացված եւ ավերված հայկական գյուղերի միջով:
Այսինքն` նրանք իրականում ընտրել են այն միակ երթուղին, որի դեպքում անցնելու են բացառապես ադրբեջանական ավերված բնակավայրերով: Ընդ որում` նրանց այս «շուստրիությունը» բոլորի համար էլ հասկանալի է: Այլ հարց է, որ այս պահին հայկական կողմը դրան հակադրելու բան չունի:
Չնայած` փաստահավաքների մշտական երթուղին Ստեփանակերտում է ճշտվելու: Եթե, իհարկե, առայսօր դեռ ճշտված չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել