Բեմադրություն` ըստ ֆիննախարարի
Երկուշաբթի Սյունիքի մարզպետարանից հորդորել էին կրթօջախների տնօրեններին, որ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հետ հանդիպմանը երեքշաբթի մանկավարժներ բերեն: Վերջիններս մտածել էին, որ ուսուցչի օրվա կապակցությամբ գուցե անակնկալներ են սպասվում ֆիննախի կողմից, եւ ոգեւորված ժամանել էին:
Սակայն, երբ Տիգրան Դավթյանը, ողջունելով մանկավարժներին, ասել է. «Բարեւ, իմ կուսակից ընկերներ», հասկացել են, որ ՀՀԿ-ական պատգամավորը Կապան է հասել կուսակցական ժողով անելու համար:
Եվ նրան չի հետաքրքրել, որ դահլիճում նստած են ոչ միայն ՀՀԿ, այլեւ ուրիշ կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, որոնք թողել են դասերն ու ներկայացել ՀՀԿ-ի ժողովին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել