
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ Ստրասբուրգից «Առավոտին» պատմեց. «ՀԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, թե «Ա1+»-ի մրցույթի ընթացքում անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհուրդն անպայման իրականացնի հենց բուն գործընթացի դիտարկում, ինչին մենք արձագանքել ենք դրականորեն, թե որեւէ խնդիր չենք տեսնում` ՀՌԱՀ նիստերը դռնբաց են, եւ դա հնարավոր է իրականացնել»:
Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը պատմեց, որ իր առաջարկը վերաբերել է ոչ միայն վերահսկողությանը, թե ինչ ընթացք է ստանում «Ա1+»-ի հեռարձակման արտոնագիր ստանալու փորձը, այլ նաեւ բանտում քաղբանտարկյալների վիճակի դիտարկմանը. «Երբ ես հարցրի, թե իշխանություններն առարկություն ունե՞ն նման մեխանիզմների ստեղծման կապակցությամբ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ առարկություն չունեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել