HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դուխները չհերիքեց

ՀՀ ԱԳՆ-ն, որ ԼՂ ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունից հետո բացատրության էր հրավիրել Հայաստանում Վրաստանի դեսպանին, նույնը չի արել նաև ՌԴ-ի և ԱՄՆ-ի հայտարարություններից հետո:

«ՀԺ»-ի հարցմանը՝ արդյոք ՌԴ-ի և ԱՄՆ-ի նույնաբովանդակ հայտարարություններից հետո այդ երկրների ներկայացուցիչները հրավիրվել կամ հրավիրվելո՞ւ են բացատրության, ՀՀ ԱԳՆ խոսնակը երեկ պատասխանել է, թե ՌԴ ԱԳՆ-ն հավելյալ պարզաբանումներով հանդես եկավ, իսկ ԱՄՆ-ն ՀՀ-ում առայժմ դեսպան չունի:

Իրականում ՌԴ-ի հավելյալ պարզաբանման իմաստը մնում է նույնը: «ՌԴ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ ԼՂ-ում տեղի ունեցած ընտրություններն ուղղված էին տեղի բնակչության համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծելուն: ՌԴ-ն, ինչպես և մյուս երկրները, չի ճանաչում ԼՂ-ն»,- ասված է հավելյալ պարզաբանման մեջ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ՀՀ-ում, ինչպես հայտնի է, կա ԱՄՆ դեսպանատուն, որն ունի դեսպանի պարտականությունները կատարող անձ: Իսկ ԱՄՆ պետդեպը նույնպես հայտարարություն է արել ԼՂ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները չճանաչելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter