Պատահարների հետեւանքով զոհերի թիվն աճել է
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 203 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 26 մարդ զոհվել է, 279-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 180 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 18 մարդ զոհվել է, 231-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել