HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Բեգլարյանին դատի են տվել

«Առավոտին» հայտնի դարձավ, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված որոշ բնակիչներ դիմել են դատարան՝ իրենց գույքը հետ ստանալու պահանջով: Մասնավորապես, դատական հայցեր են ներկայացվել ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամունու՝ Դավիթ Բեգլարյանի: Պարզվել էր, որ պրն Բեգլարյանը այդ շենքից միանգամից 14 բնակարան էր ձեռք բերել:

Ստեփականատերերից մի մասի հետ գալով որոշակի պայմանավորվածության՝ «Առավոտի» տեղեկություններով՝ Դ.Բեգլարյանը բնակարանների մի մասը վերադարձրել է, սակայն մի քանիսի համար դեռևս պայքարում է:

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործը հատուկ քննչական ծառայության վարույթում է, որն արդեն մի քանի ամիս է, ձգվում է: Այդ գործով ձերբակալվածներից ոմանք բնակարանները վերադարձրել են իրենց իրական տերերին: Չնայած այն բանին, որ բնակարանների մի մասը գնել է Դ.Բեգլարյանը, սակայն ՀՔԾ-ն նրանով չի հետաքրքրվում:

Պարոն Բեգլարյանը ներկայումս պաշտոնատար անձ է և զբաղեցնում է Էջմիածնի հարկայինի պետի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter