HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են «Սեւան» ազգային պարկի տնօրինության ներքո գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման հարցերը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախաահ Վլ. Մովսիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել «Սեւան» ազգային պարկի տնօրինության ներքո եւ մինչեւ 1900.25 մ նիշն ընկած տարածքում գտնվող 32 շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների ընթացքին: «Սեւան» ազգային պարկի տնօրինության տակ գտնվող 32 շենք-շինություններից 2-ը քարե, 30-ը խարխլված, փայտե շինություններ են: Վերոնշյալ 32 շինություններից 5-ն արդեն ապամոնտաժվել է, որից 2-ի ապամոնտաժման աշխատանքներին ծանոթացել են տարածք այցելած պաշտոնատար անձինք: Տեղում քննարկվել է շենք-շինությունների ապամոնտաժման ժամանակացույցը: Փոխվարչապետը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ մինչեւ ձյան գալն առավելագույն քանակի շենք-շինություններ ապամոնտաժվեն: Անդրադարձ է եղել նաեւ ջրածածկ տարածքների եւ հրատապ մաքրման ենթակա ափամերձ անտառային հատվածների մաքրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ դրանց առավել արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերին: Փոխվարչապետը կարեւորել է աշխատանքների ճիշտ կազմակերպումը` խորհուրդ տալով հաշվի առնել նաեւ եղանակային փոփոխությունների հանգամանքը: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Գեւորգյանը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրել եւ ներկայացնել պետական գերատեսչություններին պատկանող ափամերձ տարածքներում գտնվող այն շենք-շինությունների ցանկը, որոնք նույնպես ենթակա են ապամոնտաժման: Ա. Գեւորգյանը  ծանոթացել է նաեւ Լճաշեն համայնքի վերաբացված ճանապարհի վիճակին, որի որակը մտահոգության տեղիք է տալիս: Ելնելով առկա իրավիճակից` փոխվարչապետը նպատակահարմար է համարել ճանապարհի հետագա շահագործման հարցը քննարկել կառավարությունում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter