HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործարար պատգամավորները «լուսանցքից» դուրս

Հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 24-ը, հանրապետական տպագիր մամուլը ԱԺ-ի մասին գրել է 267 նյութ: Ըստ Գրադարանի վարիչ Ֆաթմա Խաչատրյանի` մամուլն ԱԺ-ին ավելի շատ է անդրադարձել, քան այլ պետական մարմիններին: Ներկայացված թվի մեջ չի մտնում պատգամավորներին վերաբերող հրապարակումները: Պարզվում է` մամուլն այնքան էլ չի անդրադարձել հատկապես օլիգարխ պատգամավորներին, որոնք ավելի շատ բիզնեսմեն են, քան ընտրովի պաշտոնյա: Ըստ ԱԺ գրադարանի տրամադրած տեղեկության` նշված ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի մասին եղել է ընդամենը 15 հրապարակում, 9 հոդված էլ վերաբերել է Սամվել Ալեքսանյանին: Փոխարենն ակտիվ են եղել հատկապես Էդուարդ Շարմազանովի եւ Գալուստ Սահակյանի մասին հրապարակումները` համապատասխանաբար 96 եւ 92 հոդված: «Ժառանգությունից» ակտիվ է եղել Ստեփան Սաֆարյանը. նրա մասին տպագիր մամուլում հրապարակվել է  80 հոդված: Հեղինե Բիշարյանի մասին եղել է 40, իսկ Վահան Հովհաննիսյանի` 31 հոդված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter