HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խիզախ զինծառայողները պարգևատրվել են

ՊՆ վարչական համալիրում այսօր գերատեսչական մեդալներով են պարգևատրվել մի խումբ զինծառայողներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մարտական հենակետում ցուցաբերած խիզախության համար գումարտակի հրամանատար, մայոր Գևորգ Գրիգորյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Գեղամյանը` «Անդրանիկ Օզանյան» և պայմանագրային զինծառայող, շարքային Սոս Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնելով պարգևները` Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին ցուցաբերած կամքի և խիզախության, բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար և հաջողություն մաղթեց նրանց հետագա ծառայության ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter