Ադրբեջանի կողմից դիպուկահարային զինատեսակների կիրառման դեպքերն ավելացել են
ՊԲ-ն համարժեք պատասխան է տվել ադրբեջանական դիրքապահ ստորաբաժանումներին
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման նվազում: Նախորդ յոթնօրյակում արձանագրված 165-ի համեմատ այս շաբաթ հակառակորդի կողմից հրադադարի խախտումը կրճատվել է շուրջ 60 դեպքով:
Սակայն, հակառակ դրան, ավելացել են դիպուկահարային զինատեսակների կիրառման դեքպերը: Նկատելի ակտիվություն է արձանագրվել նաև սահմանային գոտու երկարությամբ ադրբեջանական օդուժի իրականացրած վարժաուսումնական և հետախուզական շրջաթռիչքների առումով, որոնց ընթացքում հակառակորդը գործողության մեջ է դրել ինչպես մարտական ինքնաթիռներ, այնպես էլ անօդաչու թռչող սարքեր:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ուժերի և հակաօդային ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողությունների շնորհիվ ապահովվել է Արցախի ցամաքային և օդային սահմանների լիարժեք պաշտպանությունը: Անհրաժեշտության դեպքում հակառակորդի դիրքապահ ստորաբաժանումները ստացել են համարժեք պատասխան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել