Հայկական նախագիծ` Ադրբեջանի մասին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրել հետեւյալ նախագիծը:
Գրավոր հռչակագիր համար 456
«Այս գրավոր հռչակագիրը պարտավորեցնում է միայն այն անդամներին, ովքեր այն ստորագրել են:
Եվրոպայի խորհուրդը կոչ է արել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել «միայն խաղաղ ճանապարհով»՝ մերժելով ուժի կիրառման որևէ վտանգ:
Խորհրդանական Վեհաժողովն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ: Վեհաժողովը գտնում է նաև, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցությունների լավագույն ձևաչափն է»:
Հակառակ վերոհիշյալի` Ադրբեջանը շարունակում է.
- Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը. ամենավերջին օրինակն է հայկական միջնադարյան գերեզմանոցի և Ջուղայի հազարավոր խաչքարերի ավերումը,
- մերժել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը,
- մերժել բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնական կողմի ներկայացուցիչների հետ, վարել իր պետության ռազմականացման վտանգավոր քաղաքականություն՝ օգտագործելով ռազմատենչ, ատելություն սերմանող ելույթներ՝ ուղղված բոլոր հայերի, այդ թվում ամենաբարձր ատյանների ներկայացուցիչների դեմ,
- ձերբակալել այն քաղաքացիներին, ովքեր ղարաբաղյան պատերազմի հարցում չեն կիսում պաշտոնական դիրքորոշում` առավել ակնառու դեպքերից է Էյնուլլա Ֆաթուլլաևի գործը,
- կազմել մարդկանց անունների «սև ցուցակներ», ներառյալ Վեհաժողովի այն անդամներին, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ:
Խորհրդանական Վեհաժողովը Ադրբեջանից պետք է պահանջի, որ այն հարգի իր վերցրած պարտականություններն ու ավելի համապատասխանի դրանց»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել