HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թուրքիայի հետ բանակցություններ չեն վարում

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում որեւէ բանակցություն թուրքական կողմի հետ տեղի չի ունենում, մոտակա ժամանակներում էլ չի նախատեսվում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ հետաքրքրվեց` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Շվեյցարիայի արտգործնախարարը նորից պատրաստակամություն է հայտնել, որպես միջնորդ հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Նախարարն ասաց, որ Շվեյցարիայի արտգործնախարարն արդեն հայտարարել է, որ նման բանակցություններ չեն ընթանում, եւ ինքը ավելացնելու որեւէ բան չունի: «Բանակցությունները կսվերսկսվեն այն ժամանակ, երբ Թուրքիան նորից պատրաստ կլինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը»,- ավելացրեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter