HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սպան իր պարտականությունները լավ է կատարել սթափ վիճակում

Այսօր ԱԺ-ում Սեյրան Օհանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ վերջին ժամանակներում բանակի եւ բանակի ղեկավարության նկատմամբ նկատել է հատուկ հարձակումներ: «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այդպես արվում, որովհետեւ նման դեպքեր եղել են նաեւ նախկինում»,- ասաց նախարարը: Ս. Օհանյանը եզրակացությունները թողեց լրագրողներին, թե ովքեր են բանակի վրա հարձակվողները: «Հո մենք չե՞նք»,- հարցրեց լրագրողներից մեկը: «Ձեր պատվիրողները»,- արձագանքեց նախարարը: «Դուք ավելի լավ կիմանաք, թե ովքեր են պատվիրատուները, որովհետեւ կան թերթեր` մտածում եմ, որ «Հայ զինվորի» ֆիլիալն են: Առավոտն արթնանում են ու բանակի մասին են գրում»,- հավելեց Ս. Օհանյանը: Անդրադառնալով համացանցում տեղադրված եւ աղմուկ բարձրացրած տեսանյութին, որտեղ սպան ստորացնում է զինվորին, Սեյրան Օհանյանն ասաց, որ ի սկզբանե չի հավատացել, բայց հետո համոզվել է, որ իրոք այդ դեպքը եղել է: «Հետքը» նախարար Օհանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են պատժվելու նաեւ հիշյալ տեսանյութի նկարողներն ու տարածողները: «Նկարահանողները եղել են դեպքի մասնակիցները: Ի՞նչ է նշանակում նույն իրավիճակում գտնվել եւ տարածել, նույն սեղանի շուրջ գտնվել, այդ սպային հասցնել նույն իրադրությանը: Ասեմ, որ սպայի համար դա շատ վատ երեւույթ է, բայց ինձ զեկուցել են, որ այդ սպան պատերազմի մասնակից է եւ սթափ վիճակում բավականին պարտաճանաչ է վերաբերում իր պարտականություններին: Բայց այս դեպքի հետ կապված ինքն իր արժանի պատիժը կստանա»,- պատասխանեց նախարարը: «Կարո՞ղ ենք ենթադրել, որ նկարահանողները ստիպողաբար են սպային ալկոհոլ խմեցրել»` մեր մյուս հարցին ի պատասխան էլ Ս. Օհանյանը նշեց, թե չի ուզում նման եզրակացությունն անել, քանի որ միասին են մասնակցել այդ «ճաշկերույթին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter