HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԳ նախարարը «ռազբորկաների» կողմնակից չէ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր պաշտոնին հարիր չի համարել` պատասխանելու վերջերս Հայաստանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությանը, թե չգիտի` ինչ է Ջավախքը եւ որ այդպիսի տարածաշրջան քարտեզի վրա գոյություն չունի: «Ասուլիսի ժամանակ ռազբորկաներ անելը, չեմ կարծում, որ հարիր է արտգործնախարարին»,-ասաց Է. Նալբանդյանը: Վրաստանի արտգործնախարարի արած հայտարարությունով մտահոգված էր ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Վերջինս հետաքրքրվեց, թե ի՞նչ հարցեր են քննարկել երկու երկրների արտգործնախարարները: Է. Նալբանդյանն այդպես էլ չմասնավորեցրեց, միայն նշեց, որ քննարկման առարկա դարձել են ջավախքահայերին հուզող բոլոր թեմաները: Պատգամավոր Շիրակ Թորոսյանը նաեւ հարց ուղղեց նախարարին, թե բանակցությունների ժամանակ քննարկվե՞լ է իր` հայրենի Ջավախք մեկնելու խնդիրը: Էդվարդ Նալբանդյանն այդպես էլ չպատասխանեց պատգամավորին, իսկ Շիրակ Թորոսյանն այդպես էլ չհասկացավ` այսուհետ կարո՞ղ է մեկնել Ջավախք, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ վրացական իշխանություններն արգելել են հայ պատգամավորի մուտքը Վրաստանի տարածք: Շիրակ Թորոսյանը նաև մտահոգ էր, որ Հայաստանի արտգործնախարարությունը համապատասխան գնահատականի չի արժանացնում Վրաստանի վարած քաղաքականությունը: «Վրաստանի պաշտոնյան գալիս է Հայաստան` նախապես Հայաստանի համար կենսական լուրջ խնդիր հարուցած: Փակում են Լարսը եւ գալիս են Հայաստան, եւ այստեղ բացի Լարսի խնդրից, այլ հարցեր չեն քննարկվում: Պետք է մի փոքր վերանայենք մեր քաղաքականությունը: Նման դեպք էլ եղավ, երբ Վրաստանի կրթության նախարարի  Հայաստան այցից առաջ հայտարարեցին, որ Ջավախքի ուսուցիչները այս տարի Հայաստանում չեն վերապատրաստվելու, եւ մենք էլ այլ հարցեր թողած քննարկում էինք միայն ուսուցիչների վերապատրաստման հարցը»,- նշեց Շ. Թորոսյանը: Նախարարն էլ պատասխանեց, որ էմոցիաներով խնդիր չի լուծվում, եւ պետք է բանակցությունների միջոցով հարցերը լուծել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter