HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարար Նալբանդյանի պատասխանն ԱԺ-ում հնչած հարցին

Պարոն նախարար, երեկ ադրբեջանցիները տարածեցին հաղորդագրություն հայ մոլորյալ հովվի սպանության մասին: Պաշտպանության նախարարության հայտարարությունից պարզ է դառնում, որ մոլորյալ հովիվը ահաբեկիչ չէր, որեւէ ծառայության կողմից նախապատրաստված չէր, իսկ ադրբեջանցիներն իրենց ոճրագործությունը թաքցնելու նպատակով հայտարարում էին, որ նա Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստված ահաբեկիչ էր: Պարզ է, որ այդ ոճրագործությունով Ադրբեջանը խախտել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, ինչպես նաեւ ռազմագերիների վերաբերյալ կոնվենցիաների նորմերը: Ինչպիսի՞ն է ԱԳՆ արձագանքն այդ ոճրագործությանը: Նախ ցանկանում եմ խորին ցավակցություններ հայտնել Մանվել Սարիբեկյանի հարազատներին: Երիտասարդ հովվի առեւանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել եւ, վերջիվերջո, սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես  դա մատուցվեց հանրությանը: Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջեւ, ապա սպանել: Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները եւ հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի: Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել եւ հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter