«Հանդիպման վայրը` գրադարան»
Այսօր գրադարանավարի օրվա առթիվ Հայաստանի գրադարաններում անցկացվում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը։ Նախաձեռնությունը ՀՀ մշակույթի նախարարությանն է` 2012 թ. «Հայ գրատպության 500-ամյակին» ընդառաջ միջոցառումների շրջանակներում:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ «Հանդիպման վայրը` գրադարան» նախաձեռնության նպատակն է համախմբել հանրային բոլոր գրադարանները, աջակցել, մշակել միջոցառումների շարք` գիրքը հանրությանն արժանավայել մատուցելու համար: Այդ նպատակով գրադարաններում այսօր անցկացվելու են բազմաբնույթ միջոցառումներ: Մասնակցելու են Հայաստանի բոլոր գրադարանները: Գրադարանները բաց են լինելու մինչև 22.00-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել