HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շողակաթն» ու «Արարատը» կմիավորվե՞ն

Թերթի տեղեկություններով՝ թվայնացման փուլը հնարավորինս անցավ դարձնելու համար որոշվել է «Արարատ» և «Շողակաթ» հեռուստաընկերությունները միավորել։ Մտահղացմանը դեմ չեն ոչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ «Շողակաթն» է տնօրինում, ոչ պետական այն օղակները, որոնք տնօրինում են «Արարատը»։ Երեկ «Արարատ» մշակութային ալիքի տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը թերթին ասել է, որ վերջին օրերն հիվանդ է եղել և տեղյակ չէ նման որոշման մասին։ Իսկ միավորումը չի բացառում, քանի որ 2 հեռուստաընկերություններն էլ հոգևոր, մշակութային ուղղվածություն ունեն և կարող են համատեղվել։ Փաստ է, որ Տեր-Գուլանյանը չէ այս հարցը որոշողը, և նրա պատասխանից հասկանալի է, որ անգամ հնարավոր է այդ որոշման մասին իմանա ամենավերջինը։ Ի դեպ, հունվարին կապուղուց զրկվողների շարքում առավել հաճախ են հնչում «Երևան» և «Ար» հեռուստաընկերությունների անունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter